Բացահայտե՛ք գեղեցկության գաղտնիքները Pupa Milano իտալական հայտնի և սիրված ապրանքանիշի հետ: 
Pupa Milano ... Շքեղ և կատարյալ տեսք ամեն օր...

 

 

Դիմահարդարումը մեծ քաղաքում ՝  աշուն-2017 հիմնական թրենդերը 

 

 

 

 

Գարուն-ամառ 2017 –ի մատնահարդարման հիմնական թրենդերը

Այս տարի ողջունելի է առավել բնական մատնահարդարումը: Ոճաբանները միաձայն նշում են, որ եղունգները պետք է հարդարված լինեն հնարավորինս կարճ՝ մատների բարձիկների մակարդակի վրա: Ինչ վերաբերվում է ձևին, կարճ եղունգների դեպքում պետք է նախապատվությունը տալ օվալ, նշաձև և կլոր-քառակուսի ոճերին: 2017-ի այս սեզոնին շատ նորաձև կդիտվեն կոնաձև էլեմենտները, գծավոր, պտավոր, օձի կաշվի, լեոպարդի և վագրի պրինտերը, ինչպես նաև միշտ արդիական լուսնային ֆրենչը: Նորաձև են համարվում ամառային, տաք երանգները, ինչպիսիք են դեղինը, օրանժը և վառ կարմիրը, իսկ ավելի մեղմ երանգներ գերադասողները կարող են ընտրել վարդագույնը և բաց կապույտի բոլոր երանգները, սակայն շատ կարևոր է հետևել մատնահարդարման հիմնական կանոնին՝ եղունգները պետք է լինեն խիտ ներկված և ոչ թափանցիկ.

 

 

Ֆրանսիական ոճով  կարմիր շուրթերը միշտ նորաձև են

  

 

Ինչպես օգտագործել Pupa Vamp! Extreme թարթչաներկը 

 

 

Մի կյանքի պատմություն՝ Jeanne Lanvin

 

  

Գարնանային դիմահարդարում Maybelline NY-ի հետ

 

 

10 երևույթ, որոնք  միշտ նորաձև են

 

 

Շքեղ,  բոհեմյան հարսանեկան դիմահարդարում Lisa Eldridge-ի  և Lancôme-ի հետ

 

 

Շիկ մազեր և նուրբ վարդագույն զգեստ / Մաստեր Կլաս Préférence-ի և Էվելինա Խրոմչենկոյի կողմից

 

 

Ստեղծեք Ձեր կերպարը՝  անփայլ և փայլող | Giorgio Forgani & Pupa Milano

 

 

Երեկոյան դիմահարդարում Artdeco-ի հետ միասին

 

  

Ինչպես է փոխվել կանացի դիմահարդարումը տարիների ընթացքում

 

 

Ինչպես  կերպարանափոխվել առավոտյան ընդամենը մի քանի րոպեում 

 

 

Իմ կյանքը խաղ է

Salvatore Ferragamo-ն ներկայացնում է կարճամետրաժ ֆիլմ Signorina-ի մասին.

 

 

Քողարկիչ միջոցներ ամեն օր

Pupa  հանրահայտ բրեդի պրոֆեսիոնալ դիմահարդար Giorgio Forgani-ին ներկայացնում է քողարկիչ միջոցները ՝ որպես ամենօրյա շպարի անփոխարինելի բաղադրիչներ.

 

 

Սուրբ Վալենտինի օրը Maybelline NY -ի հետ

 

 

Թարթչաներկի պատմությունը

 

 

Մաստեր կլաս L'oreal Paris-ից ՝  ինչպես ընտրել կարմիր շրթներկի Ձեր, իդեալական երանգը

 

 

 

Դասական գործնական դիմահարդարում Make Up Factory-ի հետ

 

 

Պլանկտոնի կյանքի գաղտնիքը

Կենդանի  պլանկտոնի օգտակար հատկությունները Biotherm-ը բացահայտել է դեռևս 1950 թվականին և առաջինն է, ով  օգտագործում է այս ջրային բաղադրչի  անհավանական ուժը մաշկի խնամքի համար: Ինչպես ասում է Biotherm-ը՝  Beauty From The Deep.

 

 

 

 

Աչքերի նորաձև շպար Լենա Տեմնիկովայի հետ

 

 

 

Պատրաստ ես սելֆիի ???

 

 

 Rivage  & Մեռյալ ծով                                                

                                  Մեռյալ ծովը աշխարհի հրաշքներից է: Այն գտնվում է Հորդանանում և հայտնի է իր բուժիչ հատկություններով դեռևս Կլեոպատրայի ժամանակներից:  Rivage ընկերությունը ներկայացնում է Մեռյալ ծովի խնամքի միջոցներ,որոնք Ձեր մաշկը դարձնում են առողջ և երիտասարդ:Չնայած իր անվանը՝ Մեռյալ ծովն իրականում ունի կենդանի գեղեցկություն                                                                                       

 

 

 

 Դեմքի ամենօրյա խնամք՝  գեղեցիկ մաշկ ընդամենը 3 րոպեում

 

 

Մաստեր կլաս Préférence-ի և Էվելինա Խրոմչենկոյի կողմից

 

 

Հելոուինյան դիմահարդարում` փարիզյան կաբարե   Լիզա Էլդրիջի-ից

 

 

Biotherm Homme x David Beckham

 David Beckham -ը դարձել է Biotherm Homme շարքի նոր դեմքը:Սա առաջին անգամ է, երբ  այսպիսի հանրահայտ տղամարդը թողարկում է դեմքի խնամքի հավաքածու:Հոլովակում David Beckham-ը  պատմում է,թե ինչ է նշանակում լինել իսկական ջենթլմեն.

 

 

 Դիմահարդարում ամբողջ օրվա համար

<<Դիմահարդարում մեծ քաղաքում>>  հաղորդաշարի նոր  սերիաներում  Յուրա Ստոլյարովն ու Մաշա Իվակովան բացահայտում են ամբողջ օրվա ընթացքում  կայուն շպարի գաղտնիքները.

 

  Բացահայտեք լիովին մերկ հայացք`  YSL-ի  ոճով.

 

 

Ինչպես  ճիշտ օգտագործել երանգակրեմը վրձնի օգնությամբ

Երանգակրեմը  դեկորատիվ շպարի միջոց է ,որն օգտագործվում է մաշկի թերությունները և անհարթությունները (միմիկական անհարթություններ, աչքի տակի սև շրջանակներ ,պեպեններ, պիգմենտային հետքեր ,սպիներ) քողարկելու և հարթեցնելու համար:  Այն դիմահարդարների կողմից  օգտագործվում է  նաև դեմքի առանձնահատկությունները  ուղղելու և կատարյալ տեսք ստանալու համար :  Մաշկի հավասար երանգակրեմն անթերի դիմահարդարման գրավականն է։ Դրա համար շատ կարևոր է վրձնի ճիշտ ընտրությունը և օգտագործումը:

 

 

 

BRONZE FEVER MASTER LOOK

Bronze Fever՝   2016 թվականի դիմահարդարման նոր առաջարկ: Նրբագեղությունը, հմայքը  և  բնական փայլը  դիմահարդարման  այն  հիմնական   բնութագրիչներն  են , որոնք  խոստանում են ընդգծել Ձեր արևայրուքը:

 

 

 

Ինչպես  նկարել  գեղեցիկ սլաքներ՝  օգտագործելով  Lancôme Liner աչքի ընդգծիչը 

Ընդգծիչը   ունիվերսալ կոսմետիկ միջոց է, որը արդիական է բոլոր ժամանակներում: Ստեղծել  խորը, գրավիչ հայացք, ընդգծել աչքերի գեղեցկությունը  և  ձևը   ի զորու են ոչ միայն պրոֆեսիոնալ դիմահարդարները , այլ նաև ժամանակակից կանայք:

 

 

Ինչպես ստանալ գեղեցիկ հոնքեր  

 

 

 

Ստվերաներկեր փայլատ արդյունքով. ի՞նչ է սա , ե՞րբ և ինչպե՞ս օգտագործել

 

“Vamp! Compact” նոր ստվերաներկերը ներառում են փայլատ արդյունքով երանգներ:

“Vamp! Compact” ստվերաներկերի միջոցով դիմահարդարումն ունենում է անփայլ արդյունք:
Սովորաբար այդպիսի ստվերաներկերը դժվարությամբ են ստվերագծվում, և ոչ պրոֆեսիոնալ օգտագործման դեպքում առաջանում է այլատեսակ ստվերագծման ռիսկ:

Աչքերի  համար նախատեսված “Vamp! Compact” փայլատ ստվերաներկերը պարունակում են քիչ քանակությամբ սադափագույն մասնիկներ, որոնց բարձր խտությունը սովորաբար նպաստում է հեշտ գծանշմանն ու ստվերագծմանը:

                                                                                                                                                                    

 Փայլատ ստվերաներկերը հրաշալի համապատասխանում են .

1. աչքերի կոպերի թերությունների  օպտիկական ուղղման համար. ստվերաներկերը ընդգծում են արտահայտիչ հայացքը՝ թաքցնելով տարիքային և միմիկայի փոքրի կնճիռները:
2. փուլային դիմահարդարման համար.
-առավել բաց երանգները անթերի են աչքերի բնական դիմահարդարման համար
-միջին ինտենսիվության երանգները համապատասխանում են շարժական և անշարժ կոպերի միջև տարածության մգեցման և հայացքին թարմություն պարգևելու համար:
-մուգ երանգները նախատեսված են  ինտենսիվ արդյունք ստանալու համար:

Դիմահարդարման լավագույն գծանշման համար.

1. օգտագործեք աչքերի համար նախատեսված “PROFESSIONALS PRIMER” հիմքը գույնի կայունության և պայծառության  համար:
2. օգտագործեք ներառված նուրբ վրձինը: Ցանկալի ինտենսիվության երանգ ստանալու համար օգտագործեք PROFESSIONAL BRUSH” տեսականու վրձինը:

 

 

 

 

Շտկող դիմահարդարում իջեցված կոպերի համար L’Oreal Paris-ից

 

 

 

 

Casting Crème Gloss. մազերը ներկելու պարզ միջոց (3 ամսից ոչ պակաս ներկած մազերի համար)

 

 

 

 

Շտկող դիմնահարդարում Smoky Eyes  L'Oréal Paris-ից

 

 

 


Ինչպե՞ս աչքերին գեղեցիկ սլաքներ նկարել

 

 

                               
Խորհուրդներ ճիշտ դիմահարդարման համար    

Ճիշտ դիմահարդարում՝ մինուս 10 տարի
Դ
իմահարդարումը կնոջ դեմքի հետ հրաշքներ է գործում, այն ունակ է փոխել ոչ միայն կնոջ կերպարն ու ոճը, այլ նաև տարիքը: ճիշտ ու հաջողված դիմահարդարումը կարող է  առնվազն հինգ տարով ավելի երիտասարդ տեսք պարգևել քեզ, իսկ ահա սխալի դեպքում դու կարող ես քո տարիքից մի քանի անգամ ավելի մեծ կնոջ  տեսք ունենալ:  Այսօր միասին կյուրացնենք այն 10 կարևոր, բայց անչափ հեշտ ու մատչելի հնարքները, որոնք կօգնեն քեզ ունենալ թարմ ու ավելի երիտասարդ տեսք.


1. Ընտրիր տոնային քսուքի վարդագույն ենթաերանգները
              

Եթե դու ուզում ես մաշկիդ ավելի թարմ ու երիտասարդ տեսք հաղորդել, ապա տոնային քսուքի ընտրության ժամանակ կանգ առ վարդագույնի ենթաերանգով միջոցի վրա: Ներկայումս ամենապահանջված տոնային միջոցների մեծամասնությունը ավազի կամ մարմնագույնի երանգի են, բայց եթե դու քո առաջ խնդիր ես դրել ավելի երիտասարդ երևալ, ուրեմն ընտրիր վարդագույնի ենթաերանգով միջոցը, որը միանշանակ կօգնի քեզ դեմքի ավելի թարմ տեսք ստանալու համար: Բնականաբար՝ ինչպես և ցանկացած երանգի դեպքում, այս անգամ էլ պետք է տոնային քսուքը մաքսիմալ մոտ լինի քո մաշկի բնական երանգին:

2. Լայն հոնքեր


 Սա արդեն ապացուցված աքսիոմա է՝ բարակ հոնքերը ավելացնում են են կնոջ տարիքը, իսկ լայն հոնքերը ավելի երիտասարդ են դարձնում: Եթե բնությունը քեզ չի նվիրել լայն ու առատ հոնքեր, ապա ստեղծիր դնանք դիմահարդարման միջոցով՝ չմոռանալով չափի ու ճիշտ երանգի միջոցի ընտրության մասին:

3. Այտոսկրերի համար ընտրիր ծիրանագույն երանգափոշի

 Այտոսկրերի երանգափոշին իսկապես հրաշագործ միջոց է: Այն ունակ է քեզ անգամ 10 տարով երիտասարդացնել՝ եթե ճիշտ  երանգ է օգտագործվում, իսկ ահա սխալի դեպքում դու կարող ես «քար գցել» քո թարմ ու երիտասարդ կերպարի ստեղծման գործի վրա: Այտոսկրերի երնգափոշի ընտրելու ժամանակ հրաժարվիր կարմիրի բոլոր երանգներից: Նախընտրելի են ծիրանագույնի, նուրբ-վարդագույնի բոլոր երանգները: Օգտագործիր երանգափոշին միայն այտերի կլոր հատվածներում:

 4. Շեշտադրումն արա թարթիչների վրա



 

 Փարթամ թարթիչներն օգնում են ավելի «լայն բացել» աչքերը և հայացքն ավելի արտահայտիչ դարձնել: Տարիքի հետ թարթիչները բարակում են ու կորցնում իրենց փարթամությունը, իսկ ահա թարթչաներկի օգնությամբ մենք ստեղծում ենք մեզ անհրաժեշտ ծավալը: Այս հարցում շատ կարևոր է գտնել հենց այն թարթչաներկը, որ համապատասխան է քո թարթիչներին: Կարևոր ևս մեկ գործիք՝ թարթիչների կյորլեր: Այս գործիքի շնորհիվ դու վայրկենական կարող ես ծավալ հաղորդել քո թարթիչներին, իսկ թարթչաներկը կֆիքսի արդյունքը:

5. Բացառում ենք ցանկացած տեսակի սլաքներ

 

Սլաքներն իհարկե հրաշալի են, սակայն նրանք նաև մի փոքր ավելացնում են դրանք կրողի տարիքը: Հրաժարվիր սլաքներից ու դրանց փոխարեն օգտագործիր աննշան ստվերաներկ միայն թարթիչների ու կոպի եզրահատվածում: Արա, ու կհամոզվես, որ հենց այդ դիմահարդարումն է քեզ ավելի երիտասարդ ու թարմ տեսք հաղորդում:  

6.Փայլ շուրթերի համար

 

 Չնայած նրան, որ ներկայումս մոդայիկ են հիմնականում անփայլ շրթներկները, այնուամենայնիվ, խոնավ էֆեկտով շուրթերի փայլը միակ միջոցն է, որ հանում է մի քանի տարի քո տարիքից: Բանը նրանումն է, որ փայլաներկը ունակ է լցվել քո շուրթերի անհարթությունների մեջ ու տեսողականորեն հարթ ու հյութեղ դարձնել նրանք, իսկ ահա պինդ շրթներկը նման հատկություն չունի:

7.Հրաժարվիր դիմափոշուց

 

 Սկսենք նրանից, որ սփրթնած ու անփայլ դեմքը հիմա նորաձև չէ: Դիմափոշին անգամ աննշան կնճիռները ընդգծելու հատկություն ունի: Ուստի դեմքի փայլը հեռացնելու համար դիմափոշու փոխարեն օգտագործիր չոր, մաքուր անձեռոցիկներ, որոնք կհանեն դեմքի փայլն ու քրտինքը առանց վատ հետևանքների:


8.
Խոնավեցնող քսուք աչքերի տակ՝ նախքան դիմահարդարման անցնելը

 

Սա անում ենք նրա համար, որ տոնային քսուքը կամ կոնսիլլերը չընդգծեն աչքերի շրջանում մանր կնճիռները:

 
9.
Աչքերի տակ օգտագործեք լույսն անդրադարձնող կոնսիլլեր

 

 Այն կօգնի քեզ քողարկել աչքերի տակ եղած այտուցներն ու մուգ գույնը:


10.Օգտագործիր միայն ու բացառապես բաց գույնի ստվերաներկեր ՝ այն էլ  միայն կոպերի շրջանում:

 

 Ցավոք, հայուհիների այդքան շատ սիրելի «սմոկի այս»-ը միայն գումարում է քո տարիքը: 35 տարեկանից հետո նման հնարքի հետ պետք է լինել ծայրահեղ զգույշ: Իսկ ահա բաց երանգների թեթև ստվերաներկերը միայն թարմություն կհաղորդեն քո դեմքին, բայց չմոռանաս ՝ ոչ մի փայլ: