Մեր Մասին

  

  Մերի օծանելիքի խանութների ցանցը սկսեց իր ուրույն տեղը  զբաղեցնել Երևանում սկսած 1996 թ. – ից՝ ներկայացնելով ոչ միայն իր առաջին, այլև ՀՀ- ում առաջին օծանելիքի խանութ սրահը՝ Աբովյան 31 հասցեով:  Թվով երկրորդ խանութ սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ- սրահները թվով հինգն են:

Այս տարիների ընթացքում  ՄԵՐԻ խանութների ցանցը մեծ ճանաչում  ձեռք բերեց շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի:

 ՄԵՐԻ  խանութների ցանցը  լրջորեն է մոտենում առաջարկվող ապրանքների ընտրությանը և աշխատում է միջազգային շուկայի առաջատար արտադրողների հետ և համարվում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի միակ և պաշտոնական ներկայացուցիչը   ՀՀ-ում,  ինչպիսիք են` Pupa Milano, Garnier, L'oreal Paris, Maybelline NY, Lirene, Van Cleef & Arpels, S.T. Dupont, Boucheron, Balmain, Jimmy Choo, Karl Lagerfeld, Paul Smith, Coach, Repetto Paris  և այլն:

 Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է հայկական և եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով: